BioChem

«Բիո-Քիմ» ՍՊԸ-ն հայրենական առաջին և միակ գիտաարտադրական ձեռնարկությունն է, որը 1991թ.-ից սկսած Հայասատանի Հանրապետությունում մաշկի և մազերի խնամքի միջոցներ է արտադրում:
Մրցակցային շուկայում «Nica» ապրանքանշանով հանդես եկող տեսականին, որը համապատասխանում է եվրոպական չափանիշերին` վաճառվում է ոչ միայն հայկական, այլև վրացական շուկայում: «Բիո-Քիմ»-ն իր արտադրության մեջ օգտագործում է միայն բարձրորակ հումք, որը ձեռք է բերում համաշխարհային հռչակ ունեցող հումքարտադրող ընկերություններից:
Հիմնվելով միջազգային ստանդարտների ընդունված նորմերին (GMP, ISO)` ընկերությունն ստեղծել է որակի ապահովման կայուն համակարգ, ինչը հնարավորություն է տալիս մշտապես բարձրորակ արտադրանք արտադրել: 2017 թվականին մեզ տրվել է GMP (պատշաճ արտադական գործընթացներ) հավաստագիրը, ինչն էլ ավելի է պարտավորեցնում մեզ թողարկել միմիայն բարձրորակ արտադրանք: Մեր հետազոտական և զարգացման բաժինն օգտվելով արդի գիտական գրականությունից` մշտապես տեղյակ է կոսմետիկ բնագավառի վերջին միտումներին ու զարգացումներին:
Մենք արտադրում ենք կոսմետիկ միջոցներ ինչպե´ս պրոֆեսիոնալ, այնպե´ս էլ անհատական օգտագործման համար, որոնք նախատեսված են թե´ կանանց, թե տղամարդկանց համար: Մեր կողմից արտադրվող մազի և մաշկի խնամքի միջոցների հիմքը բնական ծագումով է: Կոսմետիկ միջոցների բաղադրություններում առկա են բազմաթիվ օգտակար հավելումներ, որոնք հիանալի կերպով ապահովում են անհրաժեշտ խնամք՝ մաշկի և մազերի համար:

Իմացիր ավելին «Բիո-Քիմ» ընկերության օֆիցիալ կայքում ֊ http://www.biochem.am

© 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են: