2024 թվականի մայիսի 5-ին Երևանում տեղի ունեցավ ներածական սեմինար՝ նվիրված որակի ենթակառուցվածքների դերին Հայաստանի դեղագործության ոլորտի զարգացման գործում։ Սեմինարին մասնակցում էին դեղագործական ոլորտի շուրջ 50 փորձագետներ, էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական համագործակցություն» ծրագրի միջազգային գործընկերներ, որն իրականացվում է Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) կողմից: Որակի ենթակառուցվածքը համակարգ է, որը ստեղծվել է ապրանքների և ծառայությունների անվտանգությունն ու բարձր որակն ապահովելու համար: Այն ընդգրկում է ամեն ինչ՝ ստանդարտացումից և համապատասխանության գնահատումից (փորձարկում, ստուգում և սերտիֆիկացում) մինչև հավատարմագրում, չափագիտություն և շուկայի վերահսկողություն: Սեմինարը նշանավորեց գործողությունների ծրագրի իրականացման պաշտոնական ավարտը, որը մշակվել է Հայաստանի դեղագործության ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 2023 թվականի հունիսին և անցկացվել ՀՀ Դեղ արտադրողների միության և Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն հովանու ներքո։ Նման դասընթացների անցկացումը օգնում է շտկել դեղագործական ոլորտում որակի ապահովման թերությունների, ինչպիսիք են որակի վերահսկման լաբորատորիաների իրավասության բարելավումը և նրանց մասնակցությունը հմտությունների փորձարկման սխեմաներին, ստերիլ արտադրության մեջ պատշաճ արտադրական գործունեության սկզբունքների կիրառումը: Բացի այդ, վերանայվել է փորձաիտական կենտրոնի որակի կառավարման համակարգը՝ որպես դեղերի ազգային կարգավորող մարմին : Այս գործունեությունը նպաստում է Հայաստանում դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի իրականացմանը։