2021 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ դեղ արտադրողների միության հանդիպումը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Հայաստանի տնտեսական աճ» ծրագրի ղեկավար՝ Արսեն Նազարյանը, ներկայացրեց օտարերկրյա ուղղակի ներդրումների գրավչության տեսանկյունից դեղագործության ոլորտի ուսումնասիրության արդյունքները: Միության անդամ դեղագործական ընկերությունները ներկայացրեցին դեղագործության զարգացմանը և ոլորտի ներդրումային գրավչությանը խոչընդոտող հիմնական գործոնները և պետական աջակցության գործիքակազմի կիրառման անհրաժեշտությունը: Քննարկման արդյունքում մատնանշվեցին ոլորտի հետագա առաջխաղացմանն ու առկա հիմնահարցերի լուծմանն ուղղված գործողություննների հաջորդականությունը: