Ապրիլի 14-ից 16-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ «IPhEB Russia 2021» դեղագործության և բիոտեխնոլոգիաների ցուցահանդեսը: «IPhEB Russia 2021» ցուցահանդեսը պատրաստի դեղամիջոցների, կենսաբանական ակտիվ հավելումների, դեղագործական սարքավորումների, արտադրանքի և ծառայությունների մասնագիտացված ցուցահանդես է: Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ընդլայնել գործարար կապերը միջազգային դեղագործական և բիոտեխնոլոգիական ընկերությունների միջև, ուսումնասիրել դեղագործական շուկայի պահանջարկը, հաստատել նոր գործընկերություն, լինել տեղեկացված դեղագործական ոլորտի նորարարություններին: Ցուցահանդեսին հայրենական դեղագործական ընկերությունները մասնակցություն ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարարության համաֆինանսավորմամբ: ՀՀ դեղ արտադրողների միության շրջանակներում միասնական տաղավարով հանդես եկան Միության անդամ հանդիսացող ընկերություններից` Լիկվորը, Մեդիկալ Հորիզոնն, Ազադ ֆարմասյութիքլզը, Տոնուս-Լեսը և Էսկո-Ֆարմը: Ցուցահանդեսի հանդիսավոր բացումն իրականացրեց ՀՀ դեղ արտադրողների միությունն, իսկ մասնակիցներին և հյուրերին ողջունեցին. Սանկտ Պետերբուրգի քիմիայի և դեղագործության պետական համալսարանի ռեկտոր` Իգոր Անատոլևիչ Նարկևիչը, «Bright Way Group» դեղագործական հոլդինգի նախագահ Լյուդմիլա Իվանովնա Շչերբակովան, «ExpoForum International» ընկերության նախագծային տնօրեն Անդրեյ Անդրևիչ Լավիգինը, «Restec ցուցահանդեսային միության» գլխավոր տնօրեն` Դմիտրի Անատոլևիչ Նիկիտինը և ՀՀ դեղ արտադրողների միության տնօրեն` Թագուհի Փիրուզյանը: Հայրենական դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները ցուցահանդեսի ընթացքում ընդունեցին այցելուների` ծանոթացնելով հայկական արտադրատեսականուն, ունեցան հանդիպումներ գործընկերների հետ, ձեռք բերեցին պայմանավորվածություններ:
ՀՀ դեղ արտադրողների միության և Սանկտ Պետերբուրգյան Հայկական բժշկական միության միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համագործակցության վերաբերյալ: