Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԵՊԲՀ-ում մեկնարկեց բուհի 100 ամյակին նվիրված եռօրյա միջազգային դեղագիտական գիտաժողովը, որին մասնակցում են արտերկրից հրավիրված մասնագետներ և դասախոսներ: Գիտաժողովի հովանավորներից են նաև «ՀՀ դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող՝ «Լիկվոր», «Արփիմեդ» և «Թի-ֆարմա» ընկերությունները: «Լիկվոր» ընկերության գլխավոր տնօրեն՝ Սերգեյ Մաթևոսյանը, իր ողջույնի խոսքում ընդգծեց նման գիտաժողովների անցկացման կարևորությունն ու շարունակական լինելը: