Հուլիսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվեց դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման ծրագիրը.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու հուլիսի 5-ից և տարածվելու է նաև 2024 թվականի hունվարի 1-ից հետո իրականացված արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների, ԵԱՏՄ գրանցումների և վերագրանցումների, միայն ՀՀ-ում կիրառման ենթակա գրանցումների և վերագրանցումների վրա։ Համաձայն Ծրագրի 2024 թվականի ընթացքում դեղերի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունները հնարավորություն ունեն.
-
- Արտերկրում գրանցելու 10-20 անուն դեղ մինչև 25 մլն. ՀՀ դրամ փոխհատուցմամբ, այսինքն՝ յուրաքանչյուր դեղի համար կտրամադվի 1.25-ից մինչև 2.5 մլն ՀՀ դրամ գումար։
- ԵԱՏՄ գրանցումների և վերագրանցումների համար կտրամադրվի 60 մլն ՀՀ դրամ փոխհատուցում, կարող է գրանցվել 45-50 անուն դեղ: Վերոգրյալ տրամաբանությամբ՝ առավելագույն գումարը, որ կտրամադրվի յուրաքանչյուր դեղի մասով՝ 1.05 մլն ՀՀ դրամն է:
- Միայն ՀՀ-ում կիրառման ենթակա դեղերի գրանցումների և վերագրանցումների համար կտրամադրվի 35 մլն ՀՀ դրամ փոխհատուցում, կարող է գրանցվել 60 անուն դեղ: Առավելագույն գումարը, որ կտրամադրվի յուրաքանչյուր դեղի մասով՝ 550.000 ՀՀ դրամն է:
Լիահույս ենք, որ այս ծրագիրը կթեթևացնի տեղական արտադրողի ֆինանսական բեռը, կնպաստի տեղական արտադրանքի մասնաբաժնի ավելացմանը ՀՀ շուկայում, կխթանի արտահանումը՝ ավելացնելով տեղական արտադրանքի արտահանման ծավալները։