Հուլիսի 30-ին «ՀՀ դեղ արտադրողների միություն» ՀԿ անձնակազմն այցելեց «Արփիմեդ» դեղագործական ընկերություն: «Արփիմեդ» ընկերության տնօրեն՝ Վաչագան Ղազարյանի հետ քննարկեցինք ոլորտի խնդիրները և ծանոթացանք արտադրության պայմաններին ու արտադրանքի լայն տեսականուն: «Արփիմեդ» ընկերությունը գործում է միջազգային ՊԱԳ (GMP Good Manufacturing Practice) չափանիշներին համապատասխան և արտադրում է շուրջ 150 տեսակ արտադրանք: Ընկերության աշխատակիցները՝ որակի ապահովման բաժնի ղեկավար` Շուշանիկ Գրիգորյանը, և որակի հսկման լաբորատորիայի վարիչ՝ Անժելա Գրիգորյանը, մանրամասն ներկայացրեցին ստերիլ և ոչ ստերիլ արտադրական գործընթացները, լաբորատորիան, որը հագեցած է ժամանակակից գերհզոր սարքավորումներով, որտեղ խստորեն հսկվում է արտադրության պատշաճ պայմանների պահպանությունը: