Մայիսի 24-ին և 25–ին «ՀՀ դեղ արտադրողների միություն» ՀԿ անդամ հանդիսացող՝ «Լիկվոր», «Արփիմեդ» և «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունների բարձր հովանու ներքո, Հրազդան հյուրանոցում կայացավ «Պացիենտների համար որակի բարելավման և ծախսերի նվազեցման համակցման մարտահրավերի լուծումը ՀՀ-ում» խորագրով կոնֆերանսը: Կոնֆերանսի կազմակերպիչներն էին՝ ՀՀ առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Նիդերլանդների INVK կազմակերպությունը, ՀՀ դեղագործության զարգացման ասոցիացիան: Կոնֆերանսի բանախոսներն էին Նիդերլանդներից հրավիրված պրոֆեսոր՝ Պ. Ֆելենը, Լ. Ղազարյանը, Ն. Ռոմանովան, Կ. Մելիքսեթյանը, Գ. Սարգսյանը: Կոնֆերանսի ընթացքում բանախոսները փորձեցին էլ ավելի մատչելի դարձնել բժիշկ-դեղագործ-դեղագետ կապն ու համագործակցությունը, դրանով իսկ նպաստելով դեղերի ձեռքբերման գործընթացի դյուրացմանը: Ներկայացրեցին տեղեկատվություն ՀՀ-ում դեղերի կողմնակի ազդեցության մասին հաղորդող WEB-RADR բջջային հավելվածի գործողության մասին: Կոնֆերանսի ավարտին ՀՀ դեղագործության զարգացման ասոցիացիայի և Նիդերլանդների INVK կազմակերպության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Կոնֆերանսին ելույթ ունեցան նաև «Լիկվոր» ընկերության տնօրեն՝ Ս. Մաթևոսյանը, INVK կազմակերպության միջազգային բաժնի տնօրեն՝ Իվանա Նիկոլիկը, ՀՀ դեղ արտադրողների միություն հասարակական կազմակերպության տնօրեն՝ Թ. Փիրուզյանը: Թագուհի Փիրուզյանը նրկայացրեց «ՀՀ դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպությունը, կազմակերպության գործունեության նպատակն ու հիմնական ուղղությունները:

Տեսանյութ․