«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

«Տոնուս-Լես» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և իր գործունեությունը սկսել ընդամենը մեկ դեղատնից։ Տարիների ընթացքում դինամիկ զարգացման և բարեհաջող գործունեության արդյունքում իր ուրույն տեղն է գրավել Հայաստանյան շուկայում` որպես դեղագործական առաջատար ընկերություն: ‹‹Տոնուս-Լես›› դեղագործական ընկերությունը առաջնորդվում է միջազգային Good Practice (GXP) ստանդարտով, որն էլ ընկերությանը հնարավորություն է տալիս ներկայանալի լինել միջազգային շուկայում նույնպես: «Տոնուս-Լես» ընկերության գործունեությունը ներառում է՝ դեղատնային ցանց, մանրամեծածախ վաճառք, կենսահամարժեքության կլինիկա, ներկայացչություն, պայմանագրային արտադրություն, սերտիֆիկացման մարմին, երկրորդային փաթեթավորում և խմբաքանակի բացթողում, «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա», CRO` կլինիկական հետազոտությունների կառավարում և մշտադիտարկում, ծրագրի կառավարում, հետազոտական կենտրոնների կառավարում, դեղազգոնություն և դեղերի կլինիկական անվտանգության կառավարում, բժշկական փաստաթղթերի կազմում, դեղերի գրանցման ծառայություններ, լոգիստիկա:

[/vc_column_text]

[/vc_column][/vc_row]

«Տոնուս-Լես» ընկերությունը 2019 թվականին հայ սպառողին է ներկայացրել սեփական արտադրության հայկական առաջին վիտամին D-ն՝ ‹‹D3 Տոնուս››: Այն ընկերության առաջին արտադրանքն է, որի ամբողջ արտադրական գործընթացը՝ սկսած տեխնոլոգիայի մշակումից մինչև վերջնական արտադրություն տեղի է ունեցել Հայաստանում՝ GMP պահանջներին համապատասխան: Առաջիկայում նախատեսվում է արտադրել նոր վիտամինների շարք։ Նախքան սեփական արտադրությունը հիմնելը՝ «Տոնուս-Լես» ընկերությունը պայմանագրային արտադրության հիմունքներով շուկայում ներկայացել է «Տաուտոնուս», «Արծաթացող» և «Ամբրոտոն» ապրանքանիշներով: «Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է բազմաթիվ աշխարհահռչակ դեղագործական ընկերությունների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում: 2012 թվականից Վրաստանում գործում է նաև «Տոնուս-Լես»-ի վրացական ներկայացուցչությունը՝ «TONUS-LES GEORGIA»: Ընկերությունը ներկայումս ունի շուրջ 30 դեղատներ Երևանում և ՀՀ մարզերում: Իր գործունեության ընթացքում «Տոնուս-Լես»-ը բազմաթիվ անգամներ է արժանացել տարբեր մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի: 2010թ.-ին «Տոնուս-Լես» ընկերությունն Օքսֆորդում կայացած Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի կողմից արժանացավ «Եվրոպական Որակ»  մրցանակին։ Ընկերության մեծ ձեռքբերումն է ANAB ASQ-ի կողմից միջազգայնորեն հավատարմագրված «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան: Ժամանակակից, գերհզոր սարքավորումներով հարուստ լաբորատոր համալիրը ներառում է 4 լաբորատորիաներ, որոնք հնարավորություն են տալիս կատարել Հայաստան ներկրվող և արտահանվող դեղորայքի, սննդամթերքի, ծխախոտի, պարենային և ոչ պարենային ապրանքների որակի ամբողջական փորձաքննություն: «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ի սկզբանե նախագծվել և կառուցվել է GLP (Good Laboratory Practice-Պատշաճ Լաբորատոր Գործունեություն) և ISO/IEC 17025 միջազգային ստանդարտներին համապատասխան: Լաբարատորիան գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում՝ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ: «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան համապատասխանում է և հավատարմագրված է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից՝ համաձայն ՀՀ հավատարմագրման մասին օրենքի` Հավատարմագրման վկայագիր № 050/T- 065: «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան գրանցված է Մաքսային միության հավաստագրման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական գրանցամատյանում: «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից նշանակված է որպես փորձարկում իրականացնող համապատասխանության գնահատման մարմին և իրավասու է տրամադրել  Պետական Գրանցման Վկայական, լաբորատորիան ունի նաև միջազգային հավատարմագրում՝ տրված ANSI National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից: 2016 թվականին ընկերության նախաձեռնությամբ Կոտայքի մարզում բացվեց Դեղերի փորձաքննության կենսահամարժեքության կլինիկան՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան «Հոգու, մտքի և մարմնի առողջարանը» սանիտարական մաքուր պայմաններով և կացության անհրաժեշտ պարագաներով հագեցած հիվանդասենյակներով, որը եզակի է ոչ միայն ՀՀ-ում, այլ՝ ողջ տարածաշրջանում:

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: