«ՀԵԼԹԻ ՖԱՐՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

«Հելթի ֆարմ» ՍՊ ընկերությունը զբաղվում է արտադրական և դեղատնային գործունեությամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին, իսկ իր առաջին արտադրանքը ներկայացրել  2013-ին։ «Հելթի Ֆարմ» ընկերության արտադրատեսականին ներառում է բույսերի և բնական-բուժիչ բուսական թեյերի մեծ ընտրանի, որոնց մեջ օգտագործված են հայկական լեռնաշխարհի ուրցը, խնկածաղիկը, անանուխը, անթառամն ու շատ այլ բույսեր, օշարակներ՝ դոշաբը, վայրի ազնվամորին, ոսկե չիչխանը, բուսական հիմքով կակաոյի և դեղձի յուղեր, ախտահանիչ նյութեր, դեղատուփեր:

Ընկերության տեսականին ներառում է նաև դիաբետ ունեցողների համար նախատեսված հատուկ շարք՝ մեղրախոտով թեյերը, «Նրբիկ» անվանումով թեյը, մեղրային էլիքսիրը, որոնցից յուրաքաչյուրն ունի իմունավերականգնող հատկություն: Հելթի Ֆարմը, ոգևորվելով՝ «Առողջությունը սկսվում է բնությունից, պահպանվում է դրա մասին մտածելով» գաղափարից, ընտրել է՝ Եկեք մտածենք առողջության մասին կարգախոսը: Իսկապես, արտադրողի բնական հումքով պատրաստված արտադրատեսականին աչքի է ընկնում բնության վառ գույներով, առողջարարությամբ և քիմքը շոյող համերով:«Հելթի Ֆարմ» ընկերությունը հավատարիմ լինելով իր սկզբունքներին՝ նախատեսում է առաջիկայում էլ ավելի ընդլայնել, թե՛ արտադրատեսականին և թե՛ արտադրության ծավալները։

© 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են: