«Էսկո-ֆարմ» ընկերությունը կազմավորվել է 1999 թվականին, սկսելով իր արտադրությունը մեկ դեղատեսակից, հետագայում ընդլայնելով այն: 2012 թվականից ընկերությունը բացել է իր նոր գործարանը, որի վերակառուցման աշխատանքները շուտով կավարտվեն և գործարանը կլինի էլ առավել ընդարձակ և հագեցած նոր սարքավորումներով: Ընկերությունը գործում է GMP (Good Manufacturing Practice) չափանիշներին համապատասխան և կարևորում է թե՛ հումքի ու ջրի անվտանգությունը, թե՛ սարքավորումների պատշաճ աշխատանքն ու օդափոխությունը և թե՛ անձնակազմի հմտությունները: Ընկերության արտադրացանկը ներառում է գրեթե 100 տեսակ արտադրանք` քսուքներ և նրբաքսուքներ, հեղուկներ, ոգեթուրմեր, յուղեր, փոշիներ, մաշկի խնամքի միջոցներ, որոնցից էլ ավելի հայտնի են «Նարին-է» բուժիչ և կոսմետիկ միջոցները: «Էսկո-Ֆարմ» ապրանքանիշով արտադրանքը մեծ պահանջարկ ունի հայկական շուկայում:
Ընկերությունը փորձում է հնարավորինս օգտագործել տեղական հումքեր: Ոգեթուրմերը (վաղենակի ոգեթուրմ, առյուծագու ոգեթուրմ, ալոճի ոգեթուրմ, էսկարդ և այլն) պատրաստվում են Հայաստանում արտադրված հումքերով, որոնք համապատասխանում են Եվրոպական դեղագրքի որակի ցուցանիշների ներկայացված պահանջներին: Պատրաստի արտադրանքը նախքան շուկայահանման թույլտվություն ստանալը ենթարկվում է փորձաքննության` այն պետք է համապատասխանի գրանցման փաստաթղթերում ներկայացված որակի վերահսկման ցուցանիշների պահանջներին: «Էսկո-ֆարմ» ընկերությունը համագործակցում է բոլոր հիմնական մեծածախ ընկերությունների հետ ներկայացնելով բարձրորակ արտադրանք: