«ԱՐՓԻՄԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

«Արփիմեդ» դեղագործական ընկերությունն արդեն 18 տարի է, ինչ գործունեություն է ծավալում: Գործարանը կառուցվել է եվրոպացի մասնագետների նախագծով և զբաղեցնում է մոտ 6000 քառ. մ. տարածք: Ընկերությունն ունի ստերիլ և ոչ ստերիլ արտադրություն: «Արփիմեդ» ընկերության արտադրանքը ներառում է ավելի քան 150  տեսակ արտադրանք, որոնք կիրառվում են բժշկության տարբեր ոլորտներում, և որոնց 65%-ն ընդգրկված են ՀՀ հիմնական դեղերի ցանկում` հաստատված ԱՀԿ-ի կողմից` բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար: Արտադրատեսակներից են՝ ֆլուկոնազոլ, ֆոլաթթու, օտորալգին ականջակաթիլները, պարացետամոլ, սալբուտամոլ, ասկոֆեն-արփի դեղատեսակները:

             

Ընկերությունն օգտագործում է բարձրորակ հումք, որը ներկրվում է արտերկրից: «Արփիմեդ» ընկերության արտադրանքն արտահանվում է Բելոռուսիա, Վրաստան, ՈՒկրաինա, ՈՒզբեկիստան, Ղրղզստան, Ղազախստան, Եմեն: Ընկերությունը կարևորում է բարձրորակ դեղերի արտադրությունը և հետևոողական է որակի ու պատշաճ պայմանների ապահովմանը: Իր տեխնոլոգիական պարամետրերով ընկերությունը համապատասխանում է միջազգային՝ ՊԱԳ (GMP, Good Manufacturing Practice) չափանիշներին: Ընկերությունը 2005թ-ից ունի ISO 9001 որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանելիության սերտիֆիկատ՝ շնորհված գերմանական “TÜV Rheinland” սերտիֆիկացնող ընկերության կողմից (2018թ-ից՝ ISO 9001:2015): Արտադրությունը և որակի հսկման լաբորատորիան հագեցված են ժամանակակից արտադրական և անալիտիկ սարքավորումներով, չափիչ սարքերով և ռեակտիվներով: «Արփիմեդ» ընկերությունը որդեգրել է հետևյալ որակի քաղաքականությունը. «Որակը պետք է ներդրվի արտադրանքի մեջ ի սկզբանե և միայն վերջնական փորձարկումը չի կարող արտադրանքի կայուն որակի ապացույց հանդիսանալ»: