ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

«ՀՀ դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող դեղագործական ընկերություններն իրենց արտադրանքի զգալի մասն իրացնում են արտաքին շուկայում: Ընկերությունների արտադրած դեղորայքը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Հայաստանում արտադրված դեղերի բարձր որակի մասին են վկայում մեր ունեցած արտահանման ցուցանիշները: Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է մոտ 20 միլիոն դեղագործական արտադրանք: Տեղական դեղ արտադրող ընկերություններն իրենց արտադրանքն արտահանում են ընդհուպ մինչև Մերձավոր Արևելքի երկրներ: Դեղորայքն արտահանվում է դեպի Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Վրաստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Իրաք, Եմեն, Վիետնամ: Կազմակերպության անդամ ընկերություններից՝ «Արփիմեդ» ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղզստան, Եմեն: «Ազադ» ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Կանադայում, Շվեյցարիայում, Չինաստանում: «Լիկվոր» ընկերության արտահանման մեկնարկային երկրներն են՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Վրաստանի Հանրապետությունն, արտահանման ուղղություններն են նաև Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուկրաինան, Ղրղզստանը Իրաքն ու Վիետնամը: Ընկերությունն իր արտադրանքի 70%-ից ավելին արտահանում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ: «Էսկո-Ֆարմ» ընկերության ապրանքանիշով արտադրանքն արդեն իսկ իր կայուն դիրքն ունի Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Ուզբեկստանի շուկաներում: «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունն իր արտադրանքի մեծ մասն արտահանում է դեպի Ուզբեկստան և Վրաստան: Մի շարք աշխարհահռչակ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչն է  հանդիսանում «Տոնուս-Լես» ընկերությունը ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև՝ Վրաստանում և Ղազախստանում։