Կառավարությունը հաստատել է Դեղագործական արդյունաբերական զարգացման հնգամյա ծրագիրը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Կառավարությունը հաստատել է Դեղագործական արդյունաբերական զարգացման հնգամյա ծրագիրը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Այսօր՝ մայիսի 25-ին, կառավարությունը հավանություն տվեց նախագծին, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նպատակն է խթանել տեղական դեղերի արտադրության ու արտահանման ծավալների աճը, ինչպես նաև ներքին շուկայում տեղական դեղերի մասնաբաժնի ավելացումը։ Նյութի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Արտակարգ և ռազմական դրության ժամանակ ներմուծվել են չգրանցված, բայց ՀՀ-ում արտադրվող դեղեր ՀՀ դեղ արտադրողների միության նախագահը վստահեցնում է՝ ՀՀ-ում դեղարտադրության ոլորտը բավականին բարձր մակարդակի է։ Արտակարգ և ռազմական դրության պայմաններում ՀՀ ներմուծվել են չգրանցված դեղեր և եղել են այնպիսիները, որոնք բավարար քանակով արտադրել են նաև տեղական ընկերությունները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ դեղ արտադրողների միության նախագահ…
Նորությանը կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.moh.am/#1/6037
Հունիսի 30-ին Երևանում մեկնարկեց «ChemEx2022 – Քիմիա. Դեղագործություն. Բիոտեխնոլոգիաներ. Նոր մարտահրավերներ» ֆորումը, որը կազմակերպվել էր «Քիմիական էքսպերտ» ամսագրի կողմից: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Մաժուգան, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Դեղերի և պատշաճ գործունեության պետական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Շեստակովը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին նոր պայմաններում դեղագործական արդյունաբերության զարգացման խնդիրները, ԵԱՏՄ…
2022 թվականի հունիսի 8-ին պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ քննարկվեցին Հայաստանի դեղագործության ոլորտի զարգացման հնարավորությունները: Հանդիպումը կայացավ ՀՀ դեղ արտադրողների միության և IFC-ի «Հայաստանի տնտեսական աճ» խորհրդատվական ծրագրի համատեղ աջակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտության ֆակուլտետի, Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի տնօրինությունն ու ուսումնադասախոսական կազմը,…
Ապրիլի 29-ին կայացավ «Պետություն-մասնավոր հատված երկխոսություն» աշխատանքային խմբի հերթական նիստը: Ամփոփվեցին դեղագործության, որպես արդյունաբերության զարգացման գերակա ոլորտի, հայեցակարգի մշակման արդյունքները և մեկնարկեցին Ռազմավարության մշակման աշխատանքները: