«Մուլտի Գրուպ» կոնցեռնը ստեղծվել է 1998թ. Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ: Կոնցեռնի բուռն գործունեությունն ու զարգացման հիմնական գործընթացը մեկնարկել է 2001 թվականից, երբ ստեղծվել և կոնցեռնի կազմում են ընդգրկվել միանգամից մի քանի խոշոր կազմակերպություններ: Իր գործունեության ընթացքում կոնցեռնի կանոնադրական կապիտալը 50.000 դրամից (1998թ.) աճել է շուրջ 138 անգամ և այժմ կազմում է 6 միլիարդ 888 միլիոն դրամ: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից կառավարվող մի քանի տասնյակ ընկերությունների աշխատակիցների ընդհանուր քանակը գերազանցում է 25,000-ը: Կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների վճարած հարկերի հանրագումարով Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում «Մուլտի Գրուպ» կոնցեռնը վերջին տարիներին կանոնավոր տեղ է զբաղեցնում առաջին տասնյակում: