MediaHorizon

«Մեդիկալ Հորիզոն» Դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, սակայն իր առաջին արտադրանքը` երեխաների համար նախատեսված Ցետամոլ մոմիկները, շուկա է բաց թողնվել 2008թ-ի հունվարին:
Երեք տարվա նախապատրաստական փուլը զուր չի անցել. գործարանը կառուցվել է համաձայն Եվրոմիության «Պատշաճ արտադրական գործունեության» հիմունքների: Գործարանի արտադրական տեխնոլոգիաները բերվել են լիովին համապանասխան եվրոպական ստանդարտներին:
«Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը առաջինն ու միակն է Հայաստանում, որն իրականացնում է մոմիկների արտադրություն:
Ընկերությունն արտադրում է նաև դեղամիջոցներ օշարակների և դեղակախույթների տեսքով:
Իր կարգախոսի համաձայն «Մեդիկալ Հորիզոնը» ապահովում է ձեր առողջության լայն հորիզոնը:
Ընկերությունը ձգտում է հասնել արտադրական գործընթացի ամենաբարձր որակի` բոլոր օղակներում և մանրամասնություններում` սկսած հումքի ներմուծումից մինչև վերջնական արտադրանքի որակի վերահսկողություն:
Այսպիսով գործարանը իր դեղահումքերը և օժանդակ նյութերը ստանում է եվրոպական երկրներից. մոմիկների հավելանյութը`Novata, Ֆրանսիայից- COGNIS ընկերություն, իսկ դեղակախույթները Գերմանիայից` Schültz & Co ընկերություն: Ինչպես նաև համագործակցում է BASF և Danipharm A/S ընկերությունների հետ: Ընկերության դեղերը արտադրվում են եվրոպական ստանդարտներին համապատասխան:

Իմացիր ավելին «Մեդիկալ Հորիզոն» ընկերության օֆիցիալ կայքում ֊ http://www.medicalhorizon.am