
ԵՐԿԱՐԱՄՅԱ ՓՈՐՁ
«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ն արտադրության գծով հանդիսանում է «Էսկուլապ» ՍՊԸ-ի իրավահաջորդը: Արտադրությունը հիմնադրվել է 1999թ: 2011 թվականին «Էսկուլապ» ՍՊԸ-ն վերակազմավորվեց՝ բաժանվելով ըստ գործունեության տեսակների երկու առանձին ընկերությունների՝ արտադրություն և մեծածախ/մանրածախ վաճառք:
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ի արտադրանքը ունի մեծ պահանջարկ հայկական շուկայում: Այժմ որոշ արտադրատեսակներ նաև գրանցվում են Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Ուզբեկստանի շուկաներում:
ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Ընկերությունը համագործակցում է բոլոր հիմնական մեծածախ ընկերությունների հետ:
ՀԱՐՈՒՍՏ ՏԵՍԱԿԱՆԻ
Ներկայումս «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ի արտադրացանկում հաշվառվում են գրեթե 60 տեսակի ոչ ստերիլ արտադրանքներ` քսուքներ և նրբաքսուքներ, հեղուկներ, ոգեթուրմեր, յուղեր, փոշիներ, մաշկի խնամքի միջոցներ և այլն:
Իմացիր ավելին «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ընկերության օֆիցիալ կայքում ֊ http://www.escopharm.am