Arpimed

«Արփիմեդ» ՍՊԸ-ն նոր սերնդի ժամանակակից հայկական դեղարտադրող ընկերություն է՝ դեղագործական շուկայի զարգացման առաջադեմ տենդենցներով, և համապատասխանում է որակի ու կառավարման ժամանակակից չափանիշներին: ˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ն, որն հիմնադրվել է 2001 թվականին եվրոպացի մասնագետների նախագծով, արտադրում է դեղեր, կանխարգելիչ և բուժիչ միջոցներ, ախտահանիչ և հականեխիչ լուծույթներ, ախտորոշիչ և կոսմետիկ միջոցներ: Այսօր մեր փաթեթը ներառում է ավելի քան 150 արտադրանք, որոնք կիրառվում են բժշկության տարբեր ոլորտներում, և որոնց 65%-ն ընդգրկված են ՀՀ Հիմնական դեղերի ցանկում` հաստատված ԱՀԿ-ի կողմից` բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար: Թողարկվող արտադրանքի տեսականին անընդհատ նորացվում է: Ամեն տարի շուկա են հանվում նոր դեղեր: ˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ի երկարաժամկետ ռազմավարությունն է հանդիսանում Հայաստանի և այլ երկրների բնակչությանը ժամանակակից, որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելը: Ձեռնարկությունը որդեգրել է հետևյալ որակի քաղաքականությունը. «Որակը պետք է ներդրվի արտադրանքի մեջ ի սկզբանե, և միայն վերջնական փորձարկումը չի կարող արտադրանքի կայուն որակի ապացույց հանդիսանալ»:

Իմացիր ավելին «Արփիմեդ» ընկերության օֆիցիալ կայքում ֊ https://arpimed.am