Արտակարգ և ռազմական դրության ժամանակ ներմուծվել են չգրանցված, բայց ՀՀ-ում արտադրվող դեղեր ՀՀ դեղ արտադրողների միության նախագահը վստահեցնում է՝ ՀՀ-ում դեղարտադրության ոլորտը բավականին բարձր մակարդակի է։ Արտակարգ և ռազմական դրության պայմաններում ՀՀ ներմուծվել են չգրանցված դեղեր և եղել են այնպիսիները, որոնք բավարար քանակով արտադրել են նաև տեղական ընկերությունները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ դեղ արտադրողների միության նախագահ…

Նորությանը կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.moh.am/#1/6037

Հունիսի 30-ին Երևանում մեկնարկեց «ChemEx2022 – Քիմիա. Դեղագործություն. Բիոտեխնոլոգիաներ. Նոր մարտահրավերներ» ֆորումը, որը կազմակերպվել էր «Քիմիական էքսպերտ» ամսագրի կողմից: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Մաժուգան, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Դեղերի և պատշաճ գործունեության պետական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Շեստակովը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին նոր պայմաններում դեղագործական արդյունաբերության զարգացման խնդիրները, ԵԱՏՄ…

2022 թվականի հունիսի 8-ին պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ քննարկվեցին Հայաստանի դեղագործության ոլորտի զարգացման հնարավորությունները: Հանդիպումը կայացավ ՀՀ դեղ արտադրողների միության և IFC-ի «Հայաստանի տնտեսական աճ» խորհրդատվական ծրագրի համատեղ աջակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտության ֆակուլտետի, Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի տնօրինությունն ու ուսումնադասախոսական կազմը,…

Ապրիլի 29-ին կայացավ «Պետություն-մասնավոր հատված երկխոսություն» աշխատանքային խմբի հերթական նիստը: Ամփոփվեցին դեղագործության, որպես արդյունաբերության զարգացման գերակա ոլորտի, հայեցակարգի մշակման արդյունքները և մեկնարկեցին Ռազմավարության մշակման աշխատանքները:



Դեկտեմբերի 14-ին ՀՀ դեղ արտադրողների միությունը Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) խորհրդատվական ծրագրի թիմի հետ համատեղ կազմակերպեց կլոր սեղան-քննարկում ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցություն ունեցան պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, Դեղգործակալության տնօրեն Արայիկ Բաղրյանը, Էնթերփրայզ Արմենիա հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ներդրումների գծով…

2021 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ դեղ արտադրողների միության հանդիպումը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Հայաստանի տնտեսական աճ» ծրագրի ղեկավար՝ Արսեն Նազարյանը, ներկայացրեց օտարերկրյա ուղղակի ներդրումների գրավչության տեսանկյունից դեղագործության ոլորտի ուսումնասիրության արդյունքները: Միության անդամ դեղագործական ընկերությունները ներկայացրեցին դեղագործության զարգացմանը և ոլորտի ներդրումային գրավչությանը…
