ՀՀ դեղ արտադրողների միության անդամներ՝ «Լիկվոր», «Էսկո-ֆարմ», «Մեդիկալ Հորիզոն», «Տոնուս-Լես», «Նոյմեդ» ընկերությունները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության համաֆինանսավորմամբ մասնակցել են «CPHI Middle East 2024» դեղագործական միջազգային ցուցահանդեսին: Ցուցահանդեսն անց է կացվել 35-րդ անգամ, մասնակցել է ավելի քան 100 երկրից 400 ներկայացուցիչ և 30000 այցելու։ Հայաստանը մասնակցել է միասնական ազգային տաղավարով, որում ներկայացված է եղել հայկական 7 ընկերության արտադրանք։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էին ԻԻՀ-ում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գեորգի Խաչիյանը։ Ցուցահանդեսի ընթացքում տեղի են ունեցել B2B հանդիպումներ տարբեր երկրներից ներկայացված ընկերությունների և հայկական ընկերությունների միջև: