2021 թվականի դեկտոմբերի 14-ին ՀՀ դեղ արտադրողների միության նախաձեռնությամբ ձևավորվեց «Պետություն-Մասնավոր հատված երկխոսություն» աշխատանքային խումբը, որի անդամը հանդիսացան ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության նախարարության, «Ակադեմիկոս Է․ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները։
Աշխատանքային խմբի նպատակն էր համատեղ մշակել դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը։ Աշխատանքային խումբը պատվով իրականացրեց իր առջև դրված նպատակը, այսօր՝ 2023 թվականի մայիսի 25-ին, ՀՀ կառավարությունը կայացրեց որոշում «Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»` ոլորտին տրամադրելով պետական աջակցություն առաջիկա հինգ տարիների ընթացքում դեղագործության ոլորտում էական աճ գրանցելու միտումով, ինչպես իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Լիահույս ենք, որ Միության անդամ դեղ արտադրող ընկերությունները օգտվելով պետական օժանդակությունից կիրականացնեն ոլորտի խթանմանն ուղղված իրենց առջև դրված նպատակները, ինչի արդյունքում դեղագործությունը զարգացման նոր փուլ կթևակոխի, կբարձրանա տեղական արտադրանքի ճանաչելիությունը աշխարհում, իսկ Հայաստանի Հանրապետությունում կապահովվի դեղորայքային ինքնաբավության բարձր մակարդակ։