«ՀՀ դեղ արտադրողների միություն» ՀԿ անձնակազմն իր ճանաչողական այցերի շրջանակում այցելեց «Ազադ Ֆարմասյութիքլզ» ընկերություն և ծանոթացավ ընկերության գործունեությանը: Աշխատակիցների ուղեկցությամբ շրջեցինք ընկերության լաբորատոր սենյակներով և հետևեցինք ընթացող գործընթացներին: Ազադ ընկերության հիմնական գործառույթն է՝ դեղամիջոցների ստացման մեթոդների մշակումը: «Ազադ Ֆարմասյութիքլզ» ընկերությունը համագործակցում է թե´ տեղական, և թե´ արտասահմանյան դեղագործական ընկերությունների հետ: