ԵՊԲՀ-ում սեպտեմբերի 23-ից 25-ն անցկացվող գիտաժողի 3-րդ օրը, զեկույցներով հանդես եկան միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ և մասնագետներ՝ ներկայացնելով դեղերի անվտանգության հիմանահարցերը: Դասախոսություններով հանդես եկան Տ. Տուինան` ինտերպոլի ապօրինի ապրանքների և համաշխարհային առողջապահության ծրագրի համակարգող, գլխավոր քարտուղարը, Դ. Ռոժդեստվենսկին՝ բժշկական գիտությունների թեկնածու, ԵՏՀ դեղերի և բժշկական արտադրանքի շրջանառության կարգավորման և հավատարմագրման բաժնի ղեկավարը, ով ներկայացրեց ԵՏՀ-ում դեղերի կանոնակարգման, նորմատիվ փաստաթղթերի և անցումային շրջանի սկզբունքները: Ելույթով հանդես եկավ նաև «ՀՀ դեղ արտադրողների միություն» ՀԿ տնօրեն՝ Թագուհի Փիրուզյանը, ով ընդգծեց իրավական դաշտի կարևորությունը դեղերի անվտանգության և կեղծ դեղերի դեմ պայքարի հարցերում: