«ՀՀ Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպությունը հաջորդիվ այցելեց «Թի-Ֆարմա» դեղագործական ընկերություն: «Թի-Ֆարմա» ընկերության արտադրության որակի հսկման բաժնի տնօրեն՝ Աննա Այվազյանի ուղեկցությամբ շրջեցինք գործարանով, որն իր գործունեությունը ծավալում է սկսած 2013 թվականից: Ծանոթացանք ընկերության արտադրական մասին, դեղորայքի արտադրության տեսականուն, ինչպիսիք են՝ ջերմիջեցնող, հակաալերգիկ և հակաբորբոքային դեղամիջոցներն, արտադրության պայմաններին, որը համապատասխանում է GMP (Good Manufacturing Practice) չափանիշներին: Աննա Այվազյանը ներկայացրեց ընկերության աշխատանքները և առաջիկա ծրագրերը, քննարկեցինք նաև առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները: