«ՀՀ դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպությունն այցելեց «Բիո-Քիմ» ընկերություն: Տեղում ծանոթացանք արտադրությանը և արտադրական պայմաններին, որը 2017 թվականից գործում է GMP (պատշաճ արտադական գործընթացներ) հավաստագրին համապատասխան: Ընկերության տնօրեն՝ Աշոտ Ավետիսյանը և փոխտնօրենները ներկայացրին ընկերության պատմությունը, որը սկսվում է դեռևս 1991 թվականից, խոսեցինք ընկերության հաջողությունների և առկա խնդիրների մասին:
Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում արտադրվում են բարձրորակ կոսմետիկ միջոցներ, ինչպիսիք են՝ կոսմետիկ դիմակները, մազի ներկերը և գունաթափիչները, կոսմետիկ կաթերը, շամպունները, ինչպես նաև բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հակաբակտերիալ լուծույթներն, ատամնախողովակների բուժման և ախտահանման համար նախատեսված միջոցները, ախտահանիչները: Տեսականուն կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղումներով՝ http://biochem.am/ http://bcdental.am/