Հուլիսի 23-ին այցելեցինք «Էսկո-Ֆարմ» դեղագործական ընկերություն: «Էսկո-Ֆարմ» ընկերության տնօրեն՝ Աշոտ Գասպարյանի հետ միասին քննարկեցինք ոլորտին առնչվող առանցքային հարցերը և շրջեցինք արտադրամասի տարածքով, որը գործում է GMP (Good Manufacturing Practice) չափանիշներին համապատասխան, ծանոթացանք արտադրական գործընթացին ու տեսականուն: Ընկերությունն արտադրում է 100-ից ավել ոչ ստերիլ արտադրատեսակներ` քսուքներ և նրբաքսուքներ, հեղուկներ, փոշիներ ու մաշկի խնամքի միջոցներ, որոնցից էլ ավելի հայտնի են՝ «Նարին-է» բուժիչ և կոսմետիկ միջոցները: Գործարանի մի մասում այժմ իրականացվում են շինարարական աշխատանքներ և շուտով այն կլինի էլ ավելի ընդարձակ և հագեցած նոր սարքավորումներով: «Էսկո-Ֆարմ» ընկերությունը կարևորելով արտադրության որակի պահպանումը խստորեն հետևում է՝ հումքի, ջրի անվտանգությանը, անձնակազմի հմտություններին, տարածքի համապատասխանելիությանը, օդափոխության համակարգին ու սարքավորումների ճշգրիտ աշխատանքին: