«ՀՀ դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս անդամ հանդիսացող ընկերությունների, հուլիսի 10-ին հանդիպում-քննարկում ունեցավ Է. Գաբրիելյանի անվան Դեղերի և Բժշկական Տեխնոլոգիաների Փորձագիտական Կենտրոնի տնօրեն` Լևոն Մելիքյանի և փոխտնօրեն՝ Լիլիթ Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտի խնդիրները, համագործակցության հնարավոր տարբերակները, դեղերի գրանցման փորձաքննությունների սահմանված վճարներին վերաբերող հարցերն ու ԵԱՏՄ շուկային ինտեգրվելու կարգն ու նախապայմանները: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ կապն ու համագործակցությունը միմիյանց միջև կլինի շարունակական և առաջիկայում ևս կունենան հանդիպում՝ ԵԱՏՄ շուկային ինտեգրվելու խնդրի շուրջ քննարկումների կապակցությամբ: