ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 8-ին հանդիպում-քննարկում է ունեցել «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության տնօրենի և անդամ հանդիսացող դեղ արտադրող ընկերությունների հետ: Հանդիպմանը քննարկվել է դեղերի շրջանառության պետական կազմավորման ոլորտում փորձաքննությունների վճարների սահմանման հիմնահարցերը: Կողմերը ներկայացրել են իրենց մտահոգությունները դեղերի գրանցման և լավ ուսումնասիրված բժշկական կիրառություն ունեցող վերարտադրված դեղերի գրանցման ընթացակարգերի վերաբերյալ: Նախարար Արսեն Թորոսյանի կողմից հանձնարարվեց առողջապահության նախարարության դեղերի քաղաքականությունը մշակող և իրականացնող աշխատակիցներին պարբերաբար իրականացնել քննարկումներ, հանդիպումներ` վերջիններիս կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին լուծումներ տալու նպատակով: