Հունիսի 27-ին «ՀՀ դեղ արտադրողների միություն» ՀԿ անձնակազմը իր հերթական այցերի շրջանակում այս անգամ այցելեց «Մեդիկալ Հորիզոն» ընկերություն։ Ընկերության տնօրեն՝ Շահե Քասիսը, ծանոթացրեց ընկերության գործունեությանն, աշխատակիցները ներկայացրեցին ընկերության արտադրանքը և մեզ հետ միասին շրջեցին արտադրամասի տարածքով։ Տեղեկացանք, որ ներկայումս գործարանում արտադվրում է 17 անուն արտադրատեսակ, որոնք ներկայացվում են 32 տարբեր դեղաձևերով և դեղաչափերով՝ բիոհավելումներ, վիտամիններ, լաքսալակ օշարակ, գերչակի յուղ, գլիցերինի մոմիկներ և այլն։ Նշենք նաև, որ «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունն առաջինն ու միակն է Հայաստանում, որն իրականացնում է մոմիկների արտադրություն: