Հունիսի 11-ին ՀՀ Դեղ արտադրողների միության տնօրեն` Թագուհի Փիրուզյանը, այցելություն ունեցավ «Տոնուս-Լես» դեղագործական ընկերություն, «ԷՖ-ԴԻ-ԷՅ լաբորատորիա» և «Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգու, մտքի և մարմնի առողջարան» կենսահամարժեքության կլինիկա: «Տոնուս-Լես» ընկերության նախագահ՝ Լևոն Հակոբյանը, ներկայացրեց ընկերության կազմավորման պատմությունը, գործունեությունը և առաջիկա աշխատանքները: Ընկերության աշխատակիցները Թագուհի Փիրուզյանին ներկայացրեցին ընկերության արտադրանքը: Լաբորատորիայում Թագուհի Փիրուզյանը ծանոթացավ դեղերի որակի և կենսահամարժեքության, սննդի որակի և անվտանգության, ծխախոտի փորձարկումների գործընթացին և նորարար սարքավորումներին: Այցելության ավարտին Լևոն Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք նաև կլինիկայում, որտեղ ականատես եղանք սանիտարական մաքուր պայմաններով և կացության անհրաժեշտ պարագաներով հագեցած հիվանդասենյակներին: «Տոնուս-Լես» ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են ավարտել նաև նոր մասնաշենքի շինարարությունը, որը կլինի առավել ընդարձակ և համապատասխան եվրոպական GDP ստանդարտներին: