2019թ. մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի և ՀՀ դեղ արտադրողների միություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը: Հանդիպմանը ՀՀ դեղ արտադրողները, ի թիվս ոլորտի այլ խնդիրների նախարարին ներկայացրեցին նախորդ տարվա ընթացքում գրանցված արտադրության ցուցանիշները և արտահանման ծավալները, դրանց նպաստող և խոչընդոտող պատճառները։ Քննարկվեցին ՀՀ կառավարության կողմից 28.02.2019թ. ընդունված N 166-Ն որոշման կիրառելիության ընթացքում հանդիպող դժվարությունները, մասնավորապես ԵԱՏՄ հարաբերություններում, ինչպես նաև դեղերի գրանցման վճարների հետ կապված խնդիրները։ ՀՀ դեղ արտադրողներն ընդգծեցին կրթական ծրագրերի խթանման անհրաժեշտությունն, ինչպես նաև GMP (արտադրության պատշաճ պայմաններ) հավաստագիր ստանալու հարցում հանդիպող դժվարությունները: Կողմերը ձեռք բերեցին պայմանավորվածություն ոլորտի խնդիրների և առաջարկությունների ամփոփաթերթը նախարարություն ներկայացնելու վերաբերյալ, ՀՀ կառավարությանն առաջարկությունների փաթեթ ներկայացնելու նպատակով: