ՌԵՖԼԱԲՖԱՐՄ

«RS-LAB»  նորարար  դեղագործական կենտրոնը առաջին և միակ հայկական ընկերությունն է, որն արտադրում է ակտիվ դեղաբանական նյութերի և ուղեկցող խառնուրդների  ռեֆերենտ ստանդարտներ՝ Եվրոպական, Ամերիկյան, Բրիտանական և ԵԱՏՄ դեղագրքերի հատկորոշիչներին համապատասխան: Արտադրությունն իրականացվում է  ISO/IEC 17034  և ՊԱԳ ստանդարտներին համապատասխանող արտադրատարածքում, իսկ որակի ստուգումը՝  ընկերության  արդի, գերհզոր սարքավորումենրով հագեցած լաբորատորիայում: «RS-LAB»-ը իրականացնում է նաև   դեղերի, դեղագործական հումքերի, կանսաբանական ակտիվ հավելումների որակի հսկում, անալիտիկ մեթոդների մշակում և վալիդացում, կայունության և պահման պայմանների ուսումնասիրություն, կարծր դեղաձևերի լուծելիության համեմատական կինետիկայի հետազոտություն և այլ հետազոտություններ: «RS-LAB»-ի որակի հսկման և փորձարկման լաբորատորիան նախագծվել և գործում է ISO/IEC 17025 ստանդարտներին համապատասխան: Լաբորատորիայի որակի ապահովման հենասյունն են հանդիսանում բարձրակարգ մասնագետներից կազմված թիմը և ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը: Ընդլայնելով իր գործառույթերի և առաջարկվող ծառայությունների ցանկը ընկերությունը  հիմնել  է ԵԱՏՄ ՊԲԳ ստանդարտներին համապատասպան դեղերի պահպանման և մեծածախ իրացման պահեստ: