«Նոյմեդ» ՍՊ ընկերությունը 2017 թվականից գործունեություն է ծավալում կլինիկական հետազոտությունների վարման և գրանցման ոլորտում: Ընկերությունը տրամադրում է պայմանագրային հետազոտական կազմակերպության ծառայությունների համապարփակ փաթեթ կլինիկական հետազոտությունների վարման և գրանցման համար, որը ներառում է տվյալների բազաների մշակում և կառավարում, բժշկագրություն, դեղազգոնություն, վիճակագրական ծրագրավորում, կենսավիճակագրություն: Ընկերությունը իր գործունությունը իրականացնում միջազգային պատշաճ կլինիկական գործունեության (GCP) չափանիշներին համապատասխան: Ունենալով հմուտ և փորձառու մասնագետների թիմ՝ ընկերությունը կարողանում է անհատական մոտեցում ցուցաբերել և յուրօրինակ լուծումներ առաջարկել յուրաքանչյուր հաճախորդին: Ներկայումս «Նոյմեդ» ընկերությունը նախատեսում է հիմնել բիոտեխնոլոգիական կենտրոն, որը իր մեջ կներառի լաբորատորիա, կլինիկական հետազոտությունների կենտրոն, R&D կենտրոն, ուսումնական կենտրոն, Կլինիկական Պայմանագրային Հետազոտության Կազմակերպությունների (CRO) ասոցիացիա և այլն: