«ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

«Մեդիկալ Հորիզոն» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին: Գործարանը կառուցվել է Եվրոմիության «Պատշաճ արտադրական գործունեության» պայմանների համաձայն: Գործարանի արտադրական տեխնոլոգիաները համապատասխանում են եվրոպական չափանիշներին: «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը դեռևս միակն է Հայաստանում, որն իրականացնում է մոմիկների արտադրություն՝ գլիցերինի, դիկլոնի, ցետամոլի մանկական մոմիկներ։ Ընկերությունն արտադրում է նաև դեղամիջոցներ օշարակների և դեղակախույթների տեսքով, ջրային լուծույթներ։ Ներկայումս գործարանն արտադրում է 17 անուն արտադրատեսակ, որոնք ներկայացվում են 32 տարբեր դեղաձևերով և դեղաչափերով:

Արտադրության բոլոր փուլերի ընթացքում ընկերությունն իրականացնում է որակի խիստ հսկողություն իր սեփական քիմիական և մանրէաբանական լաբորատորիաներում: Գործարանն իր դեղահումքերը և օժանդակ նյութերը ձեռք է բերում եվրոպական երկրներից, մոմիկների հավելանյութը՝ Novata, Ֆրանսիայից (COGNIS ընկերություն), իսկ դեղակախույթները՝ Գերմանիայից (Schultz&Co), ինչպես նաև համագործակցում է BASF և Denipharm A/S ընկերությունների հետ: «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը կիրառում է բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու ընթացակարգերն արտադրվող դեղամիջոցների առավել արդյունավետությունն ապահովելու համար և առաջիկայում նախատեսում է զգալիորեն մեծացնել իր արտադրությունը։