«ԼԵՅԿՈԱԼԵՔՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

«Լեյկոալեքս» ՍՊ ընկերությունն այն փոքրաթիվ ընկերություններից է, որը Հայաստանում ավելի քան երկու տասնամյակ է ինչ զբաղվում է բժշկական նշանակության պարագաների արտադրությամբ։

Հետևելով շուկայի պահանջարկին «Լեյկոալեքս» ընկերությունը պարբերաբար թարմացնում է իր արտադրատեսականին: Ընկերության ապրանքների ցանկը ներառում է՝ բժշկական հագուստ, բուժ պարագաներ, գինեկոլոգիական պարագաներ, դեղատուփեր, տարաներ, սավաններ, վիրակապեր, տարաբնույթ հիմքերով լեյկոպլաստիրներ, պոլիմերային և պոլիպրոպիլենային պարագաներ, դեղորայքային յուղեր, հեղուկներ և փոշիներ: Ընկերությունը զբաղվում է նաև դեղատնային գործունեությամբ Երևանում և Արմավիրում:

«Լեյկոալեքս» ընկերությունն իրականացնում է պատշաճ սպասարկում յուրաքանչուր պատվիրատուի նկատմամբ և փորձում բավարարել ամենախստապահանջ հաճախորդի պահանջմունքներն՝ առաջարկելով բարձրորակ արտադրատեսականի։