«ԲԻՈ-ՔԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

«Բիո-Քիմ» ըներությունը սկսած 1991 թվականից արտադրում է կոսմետիկ միջոցներ՝ մաշկի, մազերի խնամքի համար, որոնց հիմքը բնական ծագման է: Կոսմետիկ միջոցների բաղադրություններում առկա են բազմաթիվ օգտակար հավելումներ, որոնք հիանալի կերպով ապահովում են անհրաժեշտ խնամքը: «Nica» ապրանքանշանով հանդես եկող տեսականին, վաճառվում է ոչ միայն հայկական, այլև վրացական շուկայում: Ընկերությունն արտադրում է նաև ատամնաբուժական դեղանյութեր: Հայաստանյան շուկայում ընկերությունն առաջին ու միակն է, որն արտադրում է ատամնաբուժական միջոցների լայն տեսականի: Հայկական ատամնաբուժական կլինիկաների մեծամասնությունըն իրենց կողմից մշտապես օգտագործվող ատամնաբուժական նյութերի ցանկում ներառում են «Բիո-Քիմ» ՍՊԸ-ի արտադրանքը:

                                   

2007 թվականից ընկերությունը նորամուծություններ է արել ատամնաբուժական օժանդակ նյութերի արտադրության մեջ` հաշվի առնելով հայկական շուկայի պահանջարկն այս բնագավառում: Սկսած 2015 թվականից ընկերությունը նաև ախտահանիչ նյութերի արտադրությամբ է զբաղվում: «Բիո-Քիմ» ընկերությունն իր արտադրության մեջ օգտագործում է միայն բարձրորակ հումք՝ արտադրությունն իրականացնելով համապատասխան միջազգային չափանիշներին: 2017 թվականին ընկերությանը տրվել է GMP (պատշաճ արտադական գործընթացներ) հավաստագիր, որը ամրապնդում է կայուն որակի ապահովման համակարգը: Ընկերությունը հասանելի է գործընկերների և սպառողների համար և միշտ պատրաստ է լսելու սպառողների կարծիքը:

© 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են: