«Ազադ Ֆարմասյութիքլզ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Շվեյցարիայում: Ընկերությունը Հայաստանում գործում է սկսած 2004 թվականից և համագործակցում է եվրոպական, չինական, հնդկական ընկերությունների հետ՝ մշակելով ակտիվ դեղագործական բաղադրիչներ և դրանք ներկայացնելով աշխարհին։ «Ազադ Ֆարմասյութիքլզ» ընկերության հիմնական գործառույթն է՝ դեղամիջոցների ստացման մեթոդների մշակումը: Ընկերության գրասենյակները գործում են՝ Կանադայում, Շվեյցարիայում, Հայաստանում և Չինաստանում: 2005 թվականից ընկերությունը սկսեց ակնաբուժության և ներարկումների ոլորտներում զարգացնել ընդհանուր դեղորայքային արտադրանքի ձևերը։
Ներկայումս «Ազադ Ֆարմասյութիքլզ» ընկերությունն առաջարկում է համաշխարհային տվյալների բազա (dossiers)։ Ի լրումն ընկերությունը զարգացնում է ավելացված արժեքով (value added) դեղորայք, ինչպես օրինակ առանց կոնսերվանտների, նվազեցված կողմնակի ազդեցություններով ակնաբուժական և ուռուցքաբանական արտադրանք։ «Ազադ Ֆարմասյութիքլզ» ընկերությունը լայն հասանելիություն ունի Կանադայի, Շվեյցարիայի, Հայաստանի, Չինաստանի մասնաճյուղերի միջոցով և հրատապ հասանելիություն՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և ԱՊՀ երկրներում։